Աստվածաշնչյան խոսքեր, որոնք կօգնեն քեզ հաղթանակ գտնել քո խնդիրներում Անկախ նրանից, թե ինչի միջով ես անցնում, Աստված լիովին տեղյակ է այդ մասին: Եվ ոչ միայն տեղյակ է, Նա քեզ հետ է ամեն ժամանակ: Նա իրապես հոգ է տանում քո մասին հենց հիմա, և Իր խոսքն առաջարկում է քեզ հույս ամեն իրավիճակի համար, ամեն փորձությունից և մարտահրավերից հաղթանակով դուրս գալու համար: Եթե ուզում ես Աստծո զորավոր խոստումների հաստատությունը տեսնել քո կյանքում, դու պետք է փնտրես Տիրոջ Հոգու առաջնորդությունը աղոթքի միջոցով: Նրա Խոսքը, Նրա Հոգին և Նրա կամքը միշտ փոխկապակցված են միմյանց հետ: Ամուր բռնիր Նրա խոստումները և սովորիր քայլել Նրա հետ հավատքով՝ հասնելու համար ակնհայտ արդյունքի: Հաղթանակ գտիր քո այսօրվա խնդիրներում աստվածաշնչյան այս խոսքերի միջոցով, քանի որ Աստծո Խոսքն է մեր հաղթանակի գրավականը. «Ով Տեր, քո խոսքը հավիտյան հաստատ է երկնքումը» (Սաղմոս 119.89): «Որովհետև որքան Աստծո խոստմունքներ որ կան՝ նրանում է այո-ն, և նրանում է ամենը Աստծո փառքի համար մեզանով» (Բ Կորնթացիս 1.20): «Պինդ բռնենք հույսի դավանությունն՝ անսայթաք, որ հավատարիմ է խոստացողը» (Եբրայեցիս 10.23): «Արդ հնազանդեցեք Աստծուն, հակառակ կացեք սատանային, և նա կփախչի ձեզանից» (Հակոբոս 4.7): «Ձեր բոլոր հոգսը նրա վրա գցեցեք, որովհետև նա հոգս է անում ձեզ համար» (Ա Պետրոս 5.7): «Ինչպես որ նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ այն ամենը, որ կյանքի և աստվածապաշտության համար պետք է նրա գիտությունովը, որ մեզ կանչեց փառքով և առաքինությունով. որոնցով ամենամեծ և պատվական խոստմունքներ են տրված մեզ, որ նրանցով հաղորդակից լինեք աստվածային բնությանը՝ աշխարհքի մեջ ցանկությունից եղած ապականությունից հեռու փախչելով» (Բ Պետրոս 1.3-4): Ժամանակ հատկացրու հարատևելու Տիրոջ ներկայության ու հաստատության մեջ՝ քո կյանքի ամեն բնագավառում հաղթական ելքի համար: Ընտրիր հավատալ, որ անկախ իրավիճակից, Տերը միշտ հաղթող է: «Եթե ես անօրենություն տեսնեի իմ սրտումը, Տերը չէր լսի ինձ» (Սաղմոս 66.18): «Եվ Տերն ասեց ինձ. լավ տեսար, որովհետև ես պիտի հսկեմ իմ խոսքերի համար, որ կատարեմ այն» (Երեմիա 1.12): «Կանչիր ինձ, և ես քեզ պիտի պատասխանեմ և ես քեզ պիտի մեծամեծ և անհասանելի բաներ իմացնեմ, որ դու չգիտես» (Երեմիա 33.3): «Որովհետև հավատքով ենք գնում և ոչ թե երևույթով» (Բ Կորնթացիս 5.7): «Ամեն Գիրք աստվածաշունչ են և օգտակար վարդապետության, և հանդիմանության, և ուղղելու, և արդարության խրատելու համար» (Բ Տիմոթեոս 3.16): «Որ հիվանդամիտ չլինեք, այլ նմանվող լինեք հավատքով և երկայնմտությունով խոստմունքները ժառանգողներին» (Եբրայեցիս 6.12): Պատմիր Տիրոջն ամեն ինչ քո երազանքների ու ցանկությունների մասին: Հետո ժամանակ վերցրու լսելու Նրան, և թող Տերն ուղղություն տա քեզ և ուղղի քո քայլերը:
Սեպտեմբերի 15․ Օրվա խոսք`«Հաղթահարիր ամեն դժվարություն`Տիրոջով դա հնարավոր է»:
