Որոշ շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով

Այսօր և առաջիկա 3 օրերին Հայաստանի առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։

Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով։

Այսօր կարճատև անձրև է սպասվում նաև Երևանում, հնարավոր է նաև ամպրոպ։ Ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +16-18, իսկ գիշերը` +3-5 աստիճանի սահմաններում։

Կիսվել սոց․ ցանցերում