Զվարթնոց թաղամասում հրդեհ է բռնկվել «Lexus»-ում. վիրшվորին օգնության է հասել քաղացին

Այսօր՝ ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Վաղարշապատ ավտոճանապարհի Զվարթնոցի կամրջի հարևանությամբ՝ Մանուշյան փողոցում, հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի բնակիչ 45-ամյա Արթուր Ս.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արթուր Ս.-ն տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վիրավորին, ով այրվածքներ է ստացել, տեղում օգնություն է ցուցաբերել քաղաքացին, ով այնուհետև իր անձնական մեքենայով նրան տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն անհրաժեշտ բուժզննում անցկացնելուց հետո նրան տեղափոխել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները:

Ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մեքենան վարելիս է եղել, և կրակայրիչը միացրել է ու հրդեհ է բռնկվել, վարորդը հասցրել է իրեն դուրս նետել ավտեմեքենայից:

Այս տեղեկությունը վարկած է, որը ոստիկանությունը պարզում է:

Կիսվել սոց․ ցանցերում