Բայրшմովը Ֆիդшնին տեղեկացրել է ՀՀ-ի հետ բանակցությունների մասին

Անթալիայի 4-րդ դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը։

Տեղի լրատվամիջողների խոսքով՝ Բայրամովը Ֆիդանին տեղեկացրել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

Հավելենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ նախարարները ընդգծել են բանակցությունների և դիվանագիտության կարևորությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում նկատվող անվտանգության և անկայունության խնդիրների լուծման գործում։

Կիսվել սոց․ ցանցերում