Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Արագածոտնի մարզի Օշական բնակավայրում՝ ապրիլի 14-ի ժամը 10։30-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ժամը 11։30-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում՝ Ոսկեհատ բնակավայրում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ բնակավայրերի բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։

Կիսվել սոց․ ցանցերում