Ռուսական զորքերը ապրիլի 13-ին հարվածներ են հասցրել Սումի քաղաքի կենտրոնին։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության թարմացված տվյալների համաձայն՝ զոհվել է 32 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, 100 մարդ վիրավորվել, այդ թվում՝ 11 երեխա։ Ուկրաինայի ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն հայտնել է, որ ռուսները երկու բալիստիկ հարված են հասցրել Սումիին։
Զոհերի թիվը, ըստ նրա, դեռ կարող է աճել։ Ռուսաստանի իշխանությունները չեն մեկնաբանել Սումիի հրետակոծությունը։
Գնդակոծությունը տեղի է ունեցել ցերեկով, երբ զոհվածներից ու վիրավորներից շատերը եղել են փողոցներում, մեքենաներում և հասարակական տրանսպորտում։
«Հարվածները հստակ արձանագրվել են քաղաքի կենտրոնում: Այսօր Ծաղկազարդի կիրակի է, շատերը դրսում էին, մոտակայքում եկեղեցի կա, որտեղ օծում է կատարվում: Հենց այդ ժամանակ ռուսները հարվածել են՝ հստակ գիտակցելով, որ հարվածներ են հասցնում խաղաղ բնակչությանը», — ասել է Կլիմենկոն:
Ավելին՝
