Զելե նսկին Թրшմփին առաջարկ է արել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այցելի Ուկրաինա, որպեսզի նա իր աչքով տեսնի ռուսական հարձակման հետևանքները։ Այս մասին նա ասել է CBS News-ին տված հարցազրույցում։

«Մենք հարգում ենք ձեր դիրքորոշումը: Բայց խնդրում եմ, նախքան որևէ որոշում կայացնելը, բանակցությունների որևէ ծրագիր, եկեք և նայեք մարդկանց, քաղաքացիական անձանց, զինվորներին, հիվանդանոցներին, եկեղեցիներին, երեխաներին, որոնք ավերվել կամ մահացել են», — ասել է Զելենսկին:

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն չպետք է չեզոք մնա այս պատերազմում, իսկ Թրամփը՝ որպես հզոր պետության ղեկավար, պետք է աջակցի Ուկրաինային։

Կիսվել սոց․ ցանցերում