Վարդանյան եղբայրները՝ Գինեսի ռեկորդակիր

Ապրիլի 6-ին Միլան քաղաքում Վարդանյան եղբայրները Գինեսի նոր ռեկորդ են սահմանել դանակներով տպավորիչ հնարքների շնորհիվ։

Նրանց վարպետությունն ու ճշգրտությունը հիացրել է հանդիսատեսին ու փորձագետներին՝ դարձնելով նրանց պաշտոնական ռեկորդակիր։ Եղբայրները նախկինում զարմացնում էին հազարավոր հեռուստադիտողների այս հնարքով միջազգային տաղանդների շոուներում, իսկ այժմ նրանք ամրապնդել են իրենց հաջողությունը՝ դառնալով Գինեսի ռեկորդակիրներ։

Կիսվել սոց․ ցանցերում