ՄԵՏՐՈՅԻ ԹՈՒՆԵԼ ՓՈՐԵԼԻՍ ՓԼՈՒԶՈՒՄ Է ԵՂԵԼ 

Հարավային Կորեայի Կյոնգիդո նահանգում մետրոյի թունելի շինարարական աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 11-ին, տեղի ժամանակով 15:13-ին։ Թունելի փլուզման հետեւանքով փլուզում է տեղի ունեցել նաեւ վերգետնյա ճանապարհին։

Վնասվել են մի քանի շինություններ եւս։ Հաղորդվում է, որ միջադեպից հետո մետրոյի թունելի շինարարության վրա աշխատող հինգ բանվորների հետ կապը սկզբում ընդհատվել էր, իսկ հետո՝ 4-ի հետ վերականգնվել։ Մեկ անձ համարվում է անհետ կորած։

 

Կիսվել սոց․ ցանցերում