Բնակարան և հողամաս Երևանում, «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենա. ինչ ունեցվածք է ներկայացրել Նատալյա Արզաքանցյանը

Ներկայացնում ենք «Ուժը Հայրենյաց» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար Նատլյա Արզաքանցյանի հայտարարագրած ունեցվածքը:

ԿԸՀ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ «Ուժը հայրենաց» կուսակցության անդամ Նատալյա Արզաքանցյանն իր հայտարարագիրը հանձնաժողով է ներկայացրել օգոստոսի 8-ին։

Ըստ այդմ՝ քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի կինը գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահն է։ Նա 466 քառակուսի մետ տարածքով մեկ առանձնատուն ունի Երևանի Ղափանցյան փողոցում և 1200 հա․ տարածքով՝ մեկ հողամաս նույն հասցեում։

Որպես շարժական գույք վերջինս ներկայացրել է «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենա։ Իսկ իր եկամուտները Նատալյա Արզաքանցյանը չի ներկայացրել:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:

Կիսվել սոց․ ցանցերում