ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը այսօր Չիկագոյում կայանալիք՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանների, խորհրդատուների և ծառայությունների ներկայացուցիչների ազգային համաժողովում հանդես կգա Օվալաձև աշխատասենյակից հեռանալուց հետո իր առաջին հրապարակային ելույթով: Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է NBC News-ը։
Բայդենին համաժողովին կմիանան հանրապետական Ռոյ Բլանտը, նախկին սենատոր Դեբի Սթեյբենոուն և նախկին նահանգապետ ու սոցիալական ապահովության կառավարիչ Մարտին Օ՚Մալլին։
Հիշենք, որ Ջո Բայդենը դուրս մնաց նախագահական մրցավազքից՝ զիջելով ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին։