Պարեկային ծառայություն ընդունվելու համար սահմանված տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի:
Այս մասին ԱԺ–ում հայտնել է ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:
«Արդեն իսկ ՆԳՆ–ի կողմից շրջանառության մեջ է դրված օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով հանվում է տարիքային վերին շեմը, այսինքն՝ 35 տարեկանի կանոնը դուրս է գալիս: Կարևոր է այն, որ կադրերին ընտրում ենք՝ հաշվի առնելով նրանց ֆիզիկական տարբեր տվյալները, որոնք պետք է բխեն ոստիկանության առջև դրված խնդիրներից», — մանրամասնել է Սարգսյանը և հույս հայտնել, որ կհասցնեն մինչև ամառային արձակուրդներն այդ օրենսդրական նախաձեռնությունն ընդունել և աշնանն արդեն նոր ընդունելություն հայտարարել:
Ընդունելության համար դիմելու նվազագույն տարիքը 18 տարեկանն է: