Խոշոր հրդեհ՝ Էջմիածնում. ավտոտնակում առաջացած հրդեհի հետևանքով «Chevrolet Volt»-ը վերածվել է մոխրակույտի.

Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան 2-րդ փողոցի տներից մեկին կից ավտոտնակում հրդեհ է բռնկվել և ներսում կա ավտոմեքենա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են տան տերերն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:

Տեղում պարզվել է, որ այրվել է «Chevrolet Volt» մակնիշի (էլեկտրական) ավտոմեքենան և գույքը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, դասակի հրամանատար Կարեն Մանուկյանի և օրվա պատասխանատու Արա Պողոսյանի գլխավորությամբ:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:

Լուսանկարնեը և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2025/04/16/1281783?fbclid=IwY2xjawJskNhleHRuA2FlbQIxMAABHt4vnUjUrq_qQgaPNsRCpvROrgBgq4xo4gK464V3YAkDd947U_raTNhs-ZQr_aem_y2ohBzeGUEeERkO4jS2mwg

Կիսվել սոց․ ցանցերում