«Coffee House»-ի մասնաճյուղերը խոշոր հարկային խախտումների պատճառով փակվել են Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Coffee House» սրճարանների ցանցում արձանագրված առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարները չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական և վարույթային գործողություններ։ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ տվյալ ընկերությունում կատարվել են հսկողական աշխատանքներ։ ՊԵԿ-ից նշել են, որ որևէ օրենքով չնախատեսված գործողություն չի իրականացվել, իսկ ստուգման արդյունքում բացահայտված խախտումները սահմանված կարգով փոխանցվել են Քննչական կոմիտե։
«Coffee House»-ի մասնաճյուղերը փակվել են խոշոր հարկային խախտումների պատճառով
