Ռուսաստանում ռազմական դատարանը գեներալ-լեյտենանտ Վադիմ Շամարինին, ով ավելի վաղ հեռացվել էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից, կաշառակերության գործով 7 տարվա ազատազրկման է դատապարտել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով նրա փաստաբանին։ Նույն ժամանակահատվածով Շամարինին արգելել են գտնվել պետական ծառայության մեջ և նրան զրկել են նաև զինվորական կոչումից, ինչպես նաև առգրավել մոտ 36 մլն ռուբլի։ Նշվում է, որ մեղադրող կողմը պահանջել էր նրան դատապարտել 12 տարվա ազատազրկման։ Շամարինը կալանավորվել է 2024 թվականի մայիսին: Հարուցվել է քրեական գործ՝ պաշտպանության պետական պատվերը կատարելիս առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հոդվածով:
7 տարվա ազատազրկման է դատապարտվել ՌԴ ԶՈՒ Գլխավոր Շտшբի պետի տեղակալը
