HelpCourt հարթակում հնարավոր է գնահատել նաև նոտարների աշխատանքը

Հայաստանում գործարկվող HelpCourt հարթակը շարունակում է ընդլայնել իր գործառույթները՝ ապահովելով դատաիրավական համակարգի թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունը։ Այժմ հնարավոր է գնահատել ոչ միայն դատավորների ու քննչական մարմինների, այլև՝ նոտարների գործունեությունը։ HelpCourt-ը հնարավորություն է տալիս ՀՀ փաստաբանների պալատի անդամներին գնահատել նոտարների աշխատանքը՝ հիմնվելով անձնական փորձի և մասնագիտական շփման վրա։ Նոտարները ներկայացված են հատուկ բաժնում, որտեղ կարելի է տալ դրական կամ բացասական գնահատական, մեկնաբանել նրանց գործունեությունը և այդ կերպ ձևավորել մասնագիտական հանրության կարծիքը։ Հարթակի այս գործառույթը նպատակ ունի բարձրացնել նոտարական համակարգի թափանցիկությունը, բարելավել հանրային վստահությունը և խթանել որակյալ ծառայությունների մատուցումը։ Գնահատումները հասանելի են բոլոր օգտատերերին՝ որպես տեղեկատվական աղբյուր։ Նշենք, որ գնահատման իրավունքը տրամադրվում է միայն փաստաբաններին, և նոտարների աշխատակիցները կամ քաղաքացիները ներկայումս նման հնարավորություն չունեն։

Կիսվել սոց․ ցանցերում