Դա մեր առաջնահերթություններից մեկն է. Պեսկпվ

Մենք ողջունում ենք Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների գործընթացի մեկնարկը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք համոզված ենք, որ իրանական միջուկային ծրագրին և ԳՀՀԾ-ին վերաբերող բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով»,— ասել է նա։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանն իր առաջնահերթություններից է համարում իրանական միջուկային հիմնախնդրի խաղաղ կարգավորումը եւ պատրաստ է գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ նպաստելու բանակցային գործընթացին։

Կիսվել սոց․ ցանցերում