Երբ Վտանգը Գերազանցում է Հարմարությունը Ի՞նչ է նշանակում կապի հետ խնդիր ունենալ ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար։ Պետական մակարդակով ամեն օր կոչ է արվում հրաժարվել կանխիկ դրամից և անցում կատարել ամբողջովին անկանխիկ գործառույթների։ Եթե այսպես եք պատկերացնում անկանխիկով աշխատանքը, արդյոք վաղը չենք արթնանա ու պարզենք, որ ոչ մի հաշվին գումար չկա՞։
Ամբողջ աշխարհն այսօր կանգնած է թվային միջավայրի գլոբալ և անխուսափելի ռիսկերին։ Մեզ նման երկիրը, որն իր կապի ենթակառուցվածքներով միացած է ոչ բարեկամական պետություններին, չի կարող իրեն թույլ տալ բնակչությանը հարկադրաբար զրկել կանխիկ դրամից։ Սա պարզապես հարմարավետության կամ տեխնոլոգիական զարգացման հարց չէ։ Սա ազգային անվտանգության հարց է։
Եթե ցանկանում եք պարտադրել անկանխիկ գործառույթներ, նախ ապահովեք հուսալի տեխնիկական միջավայր ու տարրական վստահելիություն։ Երբ չկա երաշխիք՝ չկա վստահություն։
Idram-ի Պաշտոնական Հաղորդագրությունը Հարգելի օգտատերեր, տեղեկացնում ենք, որ կապի խնդրով պայմանավորված՝ այս պահին անհասանելի են Idram&IDBank հավելվածը, banking.idram.am և idbanking.am առցանց հարթակները։ Խնդիրներ կան նաև տերմինալների, կոնտակտային կենտրոնի և հաճախորդների սպասարկման սրահների աշխատանքում։
Ներողություն ենք խնդրում պատճառած անհարմարության համար։ Մեր մասնագետներն այս պահին աշխատում են խնդիրների շուտափույթ կարգավորման ուղղությամբ։ Շնորհակալ ենք ըմբռնումով մոտենալու համար։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
www.idbank.am | www.idram.am
010 59 33 33 | 060 700 700
