Արագածոտնում բախվել են ռուսական համարանիշերով «Ford Transit»-ն ու «Lada»-ն․ կա տпւժած

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտճանապարհի Քուչակ-Արագած հատվածում բախվել են «Lada» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Կիսվել սոց․ ցանցերում