Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը գիշերը հիվանդանոց է տեղափոխվել վատառողջության պատճառով, հայտնում է «Մեիր» բժշկական կենտրոնը, տեղեկացնում է Times of Israel-ը։
Հիվանդանոցի հայտարարության համաձայն, Բենեթին սրտի կաթետերիզացիա է անցկացվել:
Այս ամսվա սկզբին Բենեթը, որը պատրաստվում է մասնակցել հաջորդ համապետական ընտրություններին, հայտարարել էր «Bennett 2026» ժամանակավոր անվանմամբ նոր քաղաքական կուսակցության գրանցման մասին:
Բենեթը, որը ղեկավարում էր այժմ չգործող աջակողմյան «Յամինա» կուսակցությունը, պաշտոնանկ է արվել 2022 թվականին կոալիցիոն կառավարության փլուզումից հետո, որը 2021 թվականին պաշտոնից հեռացրել էր վարչապետ Բենիամին Նաթանյահուին 12 անընդմեջ տարիներ կառավարելուց հետո, որոնց ընթացքում Իսրայելը աննախադեպ քաղաքական ցնցումներ էր ունեցել, այդ թվում՝ երեք տարվա ընթացքում չորս համազգային ընտրություններ:
Սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ Բենեթը կհաղթի Նաթանյահուին, եթե վերջինս առաջադրվի:
