Վաշինգտոնից տարբեր մակարդակներով հաղորդագրություններն այն մասին, որ Ուկրաինայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին բացառվում է, գոհացնում են ռուսական կողմին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա ընդգծել է, որ այդ հայտարարությունները համընկնում են Մոսկվայի դիրքորոշման հետ, որ Ուկրաինան չպետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ և չպետք է ունենա դաշինքին ինտեգրվելու հեռանկար։ Հակառակ դեպքում դա սպառնալիք կստեղծի Ռուսաստանի ազգային շահերի համար, հավելել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ այս գործոնը հակամարտության հիմնական պատճառներից մեկն է, որի մասին խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղիներ գտնելու ուղղությամբ աշխատանքը չի կարող և չպետք է տեղի ունենա հանրային ասպարեզում, այլ միայն դիսկրետ ձևով։ Այս իրավիճակում պետք է շատ զգույշ լինել անանձնական տեղեկատվության արտահոսքից
