Իսրայելի ափերի մոտ շնաձուկը հшրձակվել է մարդու վրա

Իսրայելական Հադերա քաղաքի մերձակայքում՝ Միջերկրական ծովում, շնաձուկը հարձակվել է տղամարդու վրա։ Ոստիկաններն ուղղաթիռի օգնությամբ որոնում են լողորդին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ափամերձ ոստիկանության ստորաբաժանումը ծովային ոստիկանության ստորաբաժանման հետ շարունակում են որոնել լողորդին։ Ներգրավված է ուղղաթիռ»,- ասվում է հաղորդագրության տեքստում։

Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է շնաձուկը հարձակվում մարդու վրա կենտրոնական Իսրայելի Հադերա քաղաքի տարածքի լողափերից մեկի մոտ։ Վերջին օրերին իսրայելական լրատվամիջոցները բազմիցս հայտնել են, որ երկրի մի շարք լողափերի տարածքում շնաձկներ են նկատվել։

Կիսվել սոց․ ցանցերում