Մենք պատրաստ ենք. Զելե նսկի

Ուկրաինան պատրաստ է երկխոսության՝ Ռուսաստանի հետ մասնակի զինադադար սկսելու համար, որը նախատեսում է քաղաքացիական օբյեկտներին հեռահար հարվածների արգելք։ Այս մասին իր երեկոյան ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա նշել է, որ Զատիկից հետո ամբողջ աշխարհը տեսնում է իրական պատճառը, թե ինչու են մարտական գործողությունները շարունակվում: Զելենսկու խոսքով պատերազմի իրական աղբյուրը Ռուսաստանն է։

«Մոսկվայից է, որ պետք է կրակի դադարեցման իրական հրաման գա», — ընդգծել Է նախագահը:

Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ Զատիկին օդային տագնապ չի եղել և եղել են ռազմաճակատի որոշ հատվածներ, որտեղ մարտական գործողությունները դադարել են: Դա նշանակում է, որ հրադադարը հնարավոր է, երբ Ռուսաստանը համաձայն է դրան։

«ՌԴ-ն մերժել է ոչ միայն լիակատար և անվերապահ զինադադար ամերիկյան առաջարկը, որն արվել էր դեռևս Ջիդդայի բանակցություններում ավելի քան մեկ ամիս առաջ, այլև երեկվա առաջարկը՝ Զատիկից հետո էլ ամեն ինչ անել լռության համար… Սակայն Ուկրաինան պահպանում է առնվազն քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներ չհասցնելու իր առաջարկը։ Եվ մենք Մոսկվայից հստակ պատասխան ենք ակնկալում։ Մենք պատրաստ ենք ցանկացած խոսակցության», — հավելել է Զելենսկին։

Նա բացատրել է, որ նման զինադադար համար ամենահեշտ ճանապարհը հրթիռների և հեռահար անօդաչու թռչող սարքերի հարվածների դադարեցումն է:

Կիսվել սոց․ ցանցերում