Հայաստանը 49 միլիոն դրամի հումանիտար օգնություն կտրամադրի Սիրիшյին

ՀՀ կառավարությունն ընդունեց որոշման նախագիծ, որով 49 մլն դրամ մարդասիրական օգնություն կտրամադրի Սիրիայի սոցիալ-տնտեսական ծանր վիճակում հայտնված բնակչությանը։

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ աջակցության կարիքը պայմանավորված է Սիրիայում ընթացող իրադարձություններով, որոնք մեծ թվով մարդկանց զրկել են կենսական անհրաժեշտ միջոցներից։

Հայկական կողմից ցուցաբերվող օգնությունը ներառելու է առաջին անհրաժեշտության մթերք և դեղորայք։

Կիսվել սոց․ ցանցերում