Լոնդոնում ընթանում են Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների միջև բանակցություններ։
Հանդիպմանը մասնակցում են Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, որոնք զրուցում են իրենց բրիտանացի գործընկերներ Դեյվիդ Լեմմիի և Ջոն Հիլիի հետ, գրում է РБК-Украина-ն՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ կողմերը կքննարկեն Ուկրաինայի ամրապնդման և երկարաժամկետ խաղաղության ու անվտանգության ապահովման ուղիները։
Հիշեցնենք, որ Լոնդոնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների մակարդակով կայացած հանդիպումը ձախողվել է։
