Զելե նսկիի հետ ավելի դժվար է. Թրшմփ

Ռուսաստանը հակամարտությունը կարգավորելու պատրաստակամություն է ցուցաբերում, ասել է Դոնալդ Թրամփը։ Խնդիրն այժմ, ըստ ԱՄՆ նախագահի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է։

«Կարծում եմ՝ Ռուսաստանը պատրաստ է։ Մենք գործարք ունենք Ռուսաստանի հետ։ Պետք է համաձայնության գանք Զելենսկիի հետ», — ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ։

«Ես կարծում էի, որ Զելենսկիի հետ ավելի հեշտ կլինի», — խոստովանել է նախագահը: «Այս պահին մի փոքր ավելի դժվար է, բայց դա նորմալ է»:

«Կարծում եմ՝ մենք երկուսի հետ էլ համաձայնության կգանք։ Հուսով եմ, որ  կկարողանանք», — հավելել է Թրամփը։

Կիսվել սոց․ ցանցերում