«Ռпւսաստանի հшրձակումը Կիևի վրա ուշադրություն շեղելու համար է». Զելե նսկի

Ռուսական ուժերը երեկ զանգվածային ավիահարվածներ են հասցրել Կիևին՝ ուշադրությունը ցամաքային հարձակումներից շեղելու համար․ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրանք ակտիվացրել են իրենց ջանքերը՝ առաջընթաց գրանցելու համար, հատկապես՝ երկրի արևելքում գտնվող ռազմաճակատի Պոկրովսկի հատվածում, սակայն այդ հարձակումները ետ են մղվել․ ասել է Զելենսկին Telegram-ի իր էջում։

Կիևում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն տասներկու մարդ։ Դա այս տարվա ամենալուրջ հարձակումն է Ուկրաինայի մայրաքաղաքի վրա։

Կիսվել սոց․ ցանցերում