«Մшհվան զեբռա» Գյումրիում. մարդը բարձրագույն արժեք է, այստեղ 5 րոպեն մեկ բարձրագույն արժեքը վթարի է ենթարկվում

Գյումրիում այսօր ակցիա է անցկացվել, կարճատև ժամանակով փակվել է Սայաթ-Նովա փողոցի՝ դրամատիկական թատրոնի դիմացի հատվածը՝ ի նշան բողոքի և զգուշացման:

Խնդիրը կապված է այդ տարածքում առկա, հետիոտնի անցման համար նախատեսված գծանշման հետ, որը բազմաթիվ վթարների և վրաերթերի պատճառ է դառնում: 5 օրում վրաերթի 2 դեպք է գրանցվել այդ հետիոտնային անցման վրա:

Ակցիայի մասնակիցները «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեցին՝ ճանապարհը մի պահ փակում են, քանի որ տարիներ շարունակ բարձրացվող այս խնդրի լուծման այլ ելք արդեն չեն տեսնում:

https://www.armtimes.com/hy/article/312725

Կիսվել սոց․ ցանցերում