Հռոմում Թրшմփն ու Զելե նսկին «շատ արդյունավետ» առանձին զրույց են ունեցել. լուսանկարներ

Ինչպես հայտնել ենք՝ Վատիկանի  Սուրբ Պետրոսի հրապարակում ընթանում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա գտնվելու համար Վատիկան են ժամանել մի քանի տասնյակ պետությունների պատվիրակություններ ու ղեկավարներ։

Նրանց թվում են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, երկուսն էլ՝ տիկնանց ուղեկցությամբ:

Պապի հուղարկավության բուն արարողությունից առաջ Հռոմում տեղի է ունեցել Թրամփի և Զելենսկիի հանդիպումը, Թրամփը «շատ արդյունավետ զրույց» է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Սթիվեն Չունգին։

Նրա խոսքով՝ նախագահները հանդիպել են «այսօր մասնավոր կարգով»։ Նա խոստացել է ավելի ուշ հայտնել մանրամասները։

Ինչպես նշել է BBC-ի թղթակից Փոլ Քիրբին, Դոնալդ և Մելանյա Թրամփները նստած են Ուկրաինայի երկու մեծ աջակիցների՝ Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի միջև:

420.jpg (62 KB)421.jpg (60 KB)228.jpg (259 KB)229.jpg (205 KB)

Կիսվել սոց․ ցանցերում