Իրանում զпհերի ու վիրшվորների թիվն ավելացել է. սпւգ Է հայտարարվել

Իրանի Հարավային Հորմոզգան նահանգի նահանգապետ Մոհամմադ Աշուրին նահանգում եռօրյա սուգ Է հայտարարել այն բանից հետո, երբ Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ ռաջայի անվան նավահանգստում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով 18 մարդ զոհվել է, ավելի քան 800-ը՝ տուժել, հաղորդում է IRIB պետական հեռուստաալիքը:

Հզոր պայթյուն է որոտացել երեկ կեսօրին Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ ռաջայի նավահանգստում: Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին Fars գործակալությանը հայտնել է, որ այն տեղի է ունեցել քիմիական նյութերի պահեստում, սակայն դրա պատճառների մասին դժվար է հստակ դատել:

Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ները տեղեկատվություն էին հրապարակել, որ պայթյունը տեղի է ունեցել վառելիքի բաքերից մեկի բռնկման հետևանքով: Իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝ պայթյունն այնքան հզոր է եղել, որ այն լսվել է Քեշմ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բենդեր Աբբաս նավահանգստից մոտ 20 կմ հեռավորության վրա:

Պայթյունի հետևանքով կոտրվել են մի քանի կիլոմետր շառավղով պատուհաններ։ Երկրի իշխանությունները կարգադրել են ստուգումներ սկսել։

Կիսվել սոց․ ցանցերում