Սասուն Միքայելյանի «հարկային հերոսությունը». գազալցակայան, որը փող է աշխատում՝ բայց թղթերով՝ վնասով

Սասուն Միքայելյանի «հարկային հերոսությունը». գազալցակայան, որը փող է աշխատում՝ բայց թղթերով՝ վնասով.Mnews.am

Հայաստանում բիզնես վարելու նոր «նորարարական» մեթոդ է ի հայտ եկել,գազալցակայանը կարող է մշտապես աշխատել, հաճախորդներ ունենալ, պետական գնումներից եկամուտ ստանալ, բայց հարկային հաշվետվություններում ներկայանալ որպես վնասով աշխատող։

Խոսքը «Լագո Վինչ» ՍՊԸ-ի մասին է, որի գործունեության շուրջ տարիներ շարունակ հարցեր են բարձրացվել։ Ըստ հրապարակումների՝ ընկերությունը մասնակցել է համայնքային ավտոպարկերի սպասարկմանը, այդ թվում՝ տարբեր համայնքներից ստանալով պատվերներ։

Այստեղ էլ առաջանում է ամենակարևոր հարց,ինչպե՞ս է ստացվում, որ կայուն հաճախորդներ և պատվերներ ունեցող գազալցակայանը տարիներ շարունակ հարկային հաշվետվություններում կարող է վնասով գործունեություն ցույց տալ։

Սովորական քաղաքացուն ամեն մանրուքի համար պահանջվում է ՀԴՄ կտրոն, իսկ բիզնես աշխարհի «հանճարեղ» հաշվարկները երբեմն թույլ են տալիս, որ շահութաբեր գործունեությունը թղթերում հայտնվի որպես վնասաբեր։

Ստացվում է՝ կա՛մ հաշվապահական հրաշք է տեղի ունենում, կա՛մ շահույթը պարզապես չի հասցնում վերածվել հարկի՝որովհետև արդեն ունի իր «ճիշտ հասցեն»։

Բայց այս պատմության առանցքը միայն այդ բիզնես գործունեությունը չէ:Հարցն այն է, թե ինչու մի շարք խոշոր ու ազդեցիկ տնտեսվարողների դեպքում վերահսկողության խստությունը նույնը չէ, ինչ սովորական քաղաքացիների ու փոքր բիզնեսի նկատմամբ։

Հերոսությունը տարբեր չափումներ ունի,մեկը հերոս է դառնում պատերազմի դաշտում, մյուսը՝ գուցե հարկային դաշտում։ Իսկ հարկ վճարող հերոսի կոչումը դեռ սպասում է իր թեկնածուներին։

Հիմա, պարոն Միքայելյան, մի քիչ խառնվել եմ,ձեզ ո՞նց ներկայացնեմ՝ հերո՞ս, երկրապահ, թե՞ պատգամավոր։

Դերերը շատացել են, ընտրելն է դժվարացել…:

Աղբյուր

Կիսվել սոց․ ցանցերում