Իրшնի նախագահ Մшսուդ Պեզեշքիшնը կայցելի Ադрբեջшն

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը ապրիլի 28-ին կայցելի Ադրբեջան:

Այցի նպատակն է ամրապնդել երկկողմ համագործակցությունը և բարեկամական կապերը։

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները,  Իրանը, օգնելով նվազեցնել տարածաշրջանային լարվածությունը, կարող է նպաստել Ջուլֆա-Նախիջևան երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը և Բաքվու-Երևան վստահության ամրապնդմանը։

Բացի այդ, միջսահմանային շուկաների զարգացումը, համագործակցությունը տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում և ռազմավարական հարցերի շուրջ երկխոսությունը, ինչպիսին է Կասպից ծովի իրավական կարգավիճակը, հիմք են հանդիսանում երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար:

 

Կիսվել սոց․ ցանցերում