Դրանք պարապ սպшռնալիքներ չեն․ Կանադայի վարչապետ

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է կոտրել կանադացիներին, որպեսզի ԱՄՆ-ն ​​կարողանա դառնալ Կանադայի տերը։ Այս մասին  հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, գրում է «ՏԱՍՍ»-ը։

«Ինչպես ես ամիսներ շարունակ զգուշացրել եմ, Ամերիկան ​​ուզում է մեր հողը, մեր ջուրը, մեր պաշարները, մեր երկիրը և դրանք պարապ սպառնալիքներ չեն։ Նախագահ Թրամփը փորձում է կոտրել մեզ, որպեսզի Ամերիկան ​​կարողանա մեր տերը դառնալ: Դա երբեք,  չի լինի։ Բայց մենք նաև պետք է գիտակցենք այն իրողությունը, որ մեր աշխարհը հիմնովին փոխվել է»,- ասել է նա:

Նա խոստացել է, այնուամենայնիվ, հանդիպել Թրամփի հետ՝ չնայած ճգնաժամին և փորձել հաղթել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը։

«Պետք է պատրաստվել վատթարին, ոչ թե հուսալ որ լավ կլինի։ Երբ ես նստեմ նախագահ Թրամփի հետ, դա կլինի երկու ինքնիշխան պետությունների միջև ապագա տնտեսական և ռազմավարական հարաբերությունների քննարկում», — ընդգծել է Կանադայի վարչապետը։

Կիսվել սոց․ ցանցերում