Ճապոնիայում ավտոբուսի վարորդը 7 դոլար գпղանալու պատճառով զրկվել է 84,000 դոլարի չափով կենսթոշակային նպաստից

Ճապոնիայի Կիոտո քաղաքում ավտոբուսի վարորդը խիստ պատիժ է ստացել ուղեվարձից հավաքված գումարից 1000 իեն (7 դոլար) գողանալու համար. նրան, որպես պատիժ, զրկել են 12 մլն իենի (84,000 դոլար) չափով կենսթոշակային նպաստ ստանալու իրավունքից:

Ըստ Oddity Central-ի՝ միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականին, երբ տեսախցիկները ֆիքսել են, որ Կիոտոյի քաղաքային տրանսպորտային համակարգում 29 տարի աշխատած վարորդը 1000 իեն է վերցնում ուղեվարձից։ Տեսախցիկը ֆիքսել է, որ հինգ ուղևոր բարձրացել է ավտոբուս ու վճարել 1,150 իեն, սակայն վարորդը տուփի մեջ է դրել միայն 150-ը:

Չնայած ներքին հետաքննության ժամանակ վարորդն ի սկզբանե հերքել էր մեղադրանք, կադրերը հակասել են նրա պնդումներին: Թոշակից զրկվելուց հետո նա դիմել է դատարան, որը հօգուտ նրա է վճիռ կայացրել՝ հայտարարելով, որ պատիժը չափազանց դաժան է: Սակայն ավելի ուշ գերագույն դատարանը հաստատել է, որ պատիժն արդար է:

Քաղաքային տրանսպորտային վարչությունը ողջունել է վերջնական որոշումը՝ ընդգծելով, որ եթե նման խիստ պատիժ չկայացվեր, հանրության վստահությունն իրենց հանդեպ կթուլանար:

Կիսվել սոց․ ցանցերում