Չինաստանում բնակելի համալիրում տեղի ունեցած պшյթյունից 17 մարդ է վիրшվորվել

Չինաստանի Շանսի նահանգի մայրաքաղաք Թայյուանի բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է 17 մարդ: Այս մասին հայտնում է Xinhua լրատվական գործակալությունը։ Վիրավորներից չորսը գտնվում են ծանր վիճակում, ևս երեքը դուրս են գրվել բուժում ստանալուց հետո։

Պայթյունը տեղի է ունեցել Սյաոդյան շրջանում ապրիլի 30-ին՝ տեղական ժամանակով 13:00-ի սահմաններում։

Ժամը 15:00-ի դրությամբ պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը մարվել է։

Փրկարարական խմբերն անվտանգության ստուգումներ են անցկացնում տուժած շենքում։

Հետաքննություն է ընթանում պայթյունի պատճառները պարզելու ուղղությամբ։

Կիսվել սոց․ ցանցերում