Օսկարակիր կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն աշխատում է վավերագրական ֆիլմի վրա, որի ստեղծման աշխատանքներին մասնակցել է նաև հանգուցյալ Ֆրանցիսկոս Պապը, հայտնում է AP-ն։
Գործակալության տվյալներով՝ «Ալդեաս՝ նոր պատմություն» վերնագրված ֆիլմում կներկայացվեն Սկորսեզեի՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ զրույցների ձայնագրությունները, ներառյալ պոնտիֆիկոսի վերջին հարցազրույցը տեսախցիկի առջև:
Ֆիլմը պատմում է միջազգային ոչ առևտրային կազմակերպության աշխատանքի մասին, որը պոնտիֆիկոսը հիմնադրել է 2013 թվականին՝ նպատակ ունենալով խթանել մշակույթը երիտասարդների շրջանում, այդ թվում՝ կինոյի միջոցով։


