Թпւրքիայում մի ամբողջ քաղաք մшրիխուանայի ազդեցության տակ է գտնվել

Թուրքիայում ոստիկանության անփութության պատճառով մի ամբողջ քաղաք մարիխուանայի ազդեցության տակ է գտնվել։

25,000 բնակչություն ունեցող Թուրքիայի Լիջե քաղաքում ոստիկանությունը այրել է 20 տոննա մարիխուանա։ Սակայն ամբողջ քաղաքը ծածկող խիտ ծխի պատճառով տեղի բնակիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ։

Թմրանյութերի ոչնչացման լայնածավալ գործողությունը մի քանի օր շարունակ խիտ ծուխ է բարձրացրել ամբողջ քաղաքում, ինչի հետևանքով բնակիչները թունավորման ախտանիշներ են ունեցել, այդ թվում՝ գլխապտույտ, սրտխառնոց և հալյուցինացիաներ։

Կիսվել սոց․ ցանցերում