ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդի մահն արձանագրվել է ապրիլի 30-ին`հարազատների ներկայությամբ:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՆԳՆ-ից:
«Ապրիլի 30-ին շտապօգնությունից ահազանգ է ստացվել, որ հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել 1965 թվականին ծնված մի տղամարդ: Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,- ասացին ՆԳՆ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամներից մեկը ապրիլի 30-ին մահացել է։
