«Որևէ երաշխիք չենք տալիս»․ Զելե նսկին՝ Մпսկվա մեկնող երկրներին

Ուկրաինան չի կարող երաշխավորել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին համաշխարհային առաջնորդների անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Մենք չենք կարող պատասխանատու լինել Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող իրադարձությունների համար։ Մեր դիրքորոշումը շատ պարզ է բոլոր այն երկրների համար, որոնք գնացել են կամ պատրաստվում են մայիսի 9-ին մեկնել ՌԴ։ Նրանք են ձեզ անվտանգություն ապահովում, ուստի մենք ձեզ որևէ երաշխիք չենք տալիս։ Որովհետև մենք չգիտենք, թե ինչ կանի Ռուսաստանն այդ օրերին»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ 30-օրյա հրադադարի մոդելն ամենաօպտիմալն է, քանի որ մի քանի օրում անհնար է որևէ բանի շուրջ համաձայնության գալ։

Կիսվել սոց․ ցանցերում