ՄԱԿ հատուկ բանագնացն Իսրшյելին կոչ է արել անհապաղ դադարեցնել գրпհները Սիրիшյի տարածքում

Ես վճռականորեն դատապարտում եմ Իսրայելի կողմից Սիրիայի ինքնիշխանության շարունակվող և աճող խախտումները, ներառյալ բազմաթիվ օդային հարվածները Դամասկոսին և այլ քաղաքներին։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է ՄԱԿ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը։

«Ես կոչ եմ անում անհապաղ դադարեցնել այդ գրոհները, իսկ Իսրայելը պետք է դադարեցնի սիրիական քաղաքացիական բնակչությանը վտանգի ենթարկելը եւ հարգի միջազգային իրավունքն ու Սիրիայի ինքնիշխանությունը, միասնությունը, տարածքային ամոբղջականությունը եւ անկախությունը»,- նշել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում