Եմենի վարչապետը հրաժարական է տվել

Եմենի վարչապետ Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը հրաժարական է տվել:

«Ավարտեցի հանդիպումը նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հետ և նրան փոխանցեցի վարչապետի պաշտոնից հրաժարականիս խնդրագիրը»,- նշել է բեն Մուբարաքը X-ի իր միկրոբլոգում։

Հրաժարական տալու իր որոշումը նա հիմնավորել է իր սահմանադրական լիազորությունները կատարելու և կառավարությունում վերադասավորումներ իրականացնելու անկարողությամբ։ Բեն Մուբարաքն ընդգծել է նաև, որ աշխատանքի ընթացքում բախվել է բազմաթիվ դժվարությունների։

Բեն Մուբարաքը Եմենի վարչապետ էր նշանակվել 2024 թվականի փետրվարի սկզբին։ Նախկինում նա զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

Կիսվել սոց․ ցանցերում