Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Սի Ցզինպինի մասնակցությունը Մայիսի 9-ի տոնակատարություններին

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ այդ երկրի ղեկավար Սի Ցզինպինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մայիսի 9-ին մասնակցելու է Մոսկվայում կայանալիք շքերթին:

Չինաստանի ԱԳՆ կայքը հայտնում է, որ Սի Ցզինպինը պետական ​​այցով կմեկնի Ռուսաստան և կմասնակցի «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի» տոնակատարությանը։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ այցը կտևի մայիսի 7-ից 10-ը։

Կիսվել սոց․ ցանցերում