Ֆրանցիսկոսի ցանկությամբ՝ «պապոմոբիլը» կվերածվի Գшզայի երեխաների համար շարժական բուժկետի

Հանգուցյալ Հռոմի պապի Ֆրանցիսկոսի ցանկությամբ՝ նրան պատկանած Mitsubishi «պապոմոբիլը» կվերածվի երեխաների համար շարժական բուժկետի ու կօգտագործվի Գազայի հատվածում, հայտնում է Tasnim-ը:

Հանգուցյալ Պապի մեքենան կվերանորոգվի և այնպիսի հարմարություններ կունենա, որ բժիշկն ու բուժքույրը կկարողանան աշխատել դրանում: Ֆրանցիսկոսը մեքենան ստացել էր Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասից, երբ 2014-ին այցելել էր Բեթղեհեմ։

Կիսվել սոց․ ցանցերում