Ռուսական շпվինիզմի վտшնգավոր վերածնունդը. հայերը կրկին թիրшխում

Վերջին շրջանում Ռուսաստանում նկատվում է շովինիստական տրամադրությունների աճ, որն արդեն վերածվում է ֆիզիկական հաշվեհարդարների։ Լենինգրադի մարզի Վսևոլոժսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը սարսափելի վկայություն է դրա մասին։

Ըստ փաստերի, «Русская община» նեոնացիստական խմբավորման անդամները, ներկայանալով որպես ոստիկաններ, ներխուժել են բնակարան, որտեղ այդ պահին հյուր էին 37-ամյա հայ տղամարդը և 24-ամյա աղջիկը Սոչիից։ Նրանց հարձակման հետևանքով բռնկված հրդեհը դարձավ հայ երիտասարդի մահվան պատճառը։ Աղջիկը, կյանքի համար պայքարելով, դուրս է նետվել պատուհանից՝ ստանալով ծանր մարմնական վնասվածքներ։

Տանտիրոջ վկայությամբ՝ հարձակվողները դուռը կոտրելով ներխուժել են, նրան վնասել գազով և էլեկտրաշոկով, ապա փակել զուգարանում։ Այս ամենը փաստում է, որ գործողությունները նախօրոք պլանավորված էին և ուղղված էին հյուրերի դեմ՝ ներառյալ՝ հայ ազգության տղամարդու։

«Русская община»-ի ներկայացուցիչները չեն հերքում, որ եղել են դեպքի վայրում, սակայն փորձում են մեղքը բարդել հենց զոհի վրա՝ կրկին փորձելով արդարացնել ազգային հողի վրա հանցագործությունը։

Այս դեպքը ևս մեկ ահազանգ է. Ռուսաստանում շովինիզմն ու նեոնացիզմը վերածնվում են ուժային կառույցների լռության կամ անուղղակի հովանավորության պայմաններում։ Այլազգիները, և հատկապես հայերը, դառնում են թիրախ՝ ենթարկվելով խտրական վերաբերմունքի, ճնշումների և նույնիսկ բռնության։

Հայ համայնքի, ինչպես նաև միջազգային կառույցների պարտականությունն է բարձրաձայնել այս ահագնացող վտանգի մասին։ Լռությունը նշանակում է համախատասխանել բռնությանը։

Տեսանյութը այստեղ

Կիսվել սոց․ ցանցերում