Մայիսի 9-ին Բաքվում ադրբեջանական կողմի միջնորդությամբ կկայանան բանակցություններ Իսրայելի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև։
Այս մասին հայտնում են իսրայելական և ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ նախատեսվում էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցը Ադրբեջան, սակայն այցը հետաձգվել է տարածաշրջանում, մասնավորապես, Գազայի հատվածում, ռազմական գործողությունների սրման հետևանքով անվտանգության վատթարացման պատճառով։
Ապրիլի 9-ին Ադրբեջանում տեղի էր ունեցելԹուրքիայի և Իսրայելի միջև ևս մեկ հանդիպում։
