Պпւտինի հայտարարած եռօրյա հրшդադարն пւժի մեջ է մտել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ավելի վաղ հայտարարված հրադադարը սկսվել է Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ։ Հրադադարը կտևի Մոսկվայի ժամանակով  մայիսի 8-ից՝ ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-11-ը՝ ժամը 00:00-ն:

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր նաև առանց նախապայմանների խաղաղ բանակցությունների պատրաստակամության մասին՝ «ուղղված ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների վերացմանը և միջազգային գործընկերների հետ կառուցողական փոխգործակցությանը»։

Ի պատասխան՝ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ կողմ է երկարաժամկետ հրադադարին՝ առնվազն 30 օրով։

Կիսվել սոց․ ցանցերում