Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

Նոր Հռոմի պապ է ընտրվել կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրեվոն (Robert Francis Prevost), ով պատմության մեջ առաջին ամերիկացի պապն է: Նա վերցրել է Լեո 14-րդ պապական անունը։

Կարդինալների կոնկլավը Հռոմի 267–րդ պապին ընտրեց մայիսի 8–ին, Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սպիտակ ծուխ բարձրացավ:

Կարդինալներից մեկը Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից հայտարարեց նոր պապի անունը:

Սուրբ Պետրոսի հրապարակում հազարավոր մարդիկ են հավաքվել, նրանք ծածանում են տարբեր երկրների դրոշներ:

 

Կիսվել սոց․ ցանցերում