«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ներդրվել է առցանց տեսադիտարկման ծրագիր, նկարահանվում է աշխատանքի ողջ ընթացքը

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ներդրվել է առցանց տեսադիտարկման ծրագիր, որը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նշվում է, որ ծրագիրը թույլ կտա մշտապես հետևել ավտոբուսներում տեղի ունեցող իրադարձություններին և ունենալ դրա ամբողջական պատկերը:

Սա թույլ կտա կանխել վեճերը, վարորդների նկատմամբ բռնության դեպքերը:

Կիսվել սոց․ ցանցերում