Թրшմփը` Պпւտինի հետ հանիդպման մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսի կեսերին Սաուդյան Արաբիայում իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը նախատեսված չէ, սակայն կողմերի միջև բանակցություններ ընթանում են։

«Չեմ կարծում: Բայց մենք շատ լավ խոսակցություններ ենք վարում»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը:

Այս շաբաթվա սկզբին Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինը մայիսի կեսերին նախատեսված որևէ ուղևորություն չունի Մերձավոր Արևելք։

Թրամփը ապրիլին ազդարարեց, որ ակնկալում է «ինչ-որ պահի» հանդիպել Պուտինի հետ։ Այնուհետեւ նա առաջարկել է, որ հանդիպումը կարող է կայանալ «շուտով» իր՝ Մերձավոր Արևելք կատարած այցից հետո: Մայիսի 12-16-ը նախատեսված է Թրամփի այցը Սաուդյան Արաբիա, Կատար և ԱՄԷ։

Կիսվել սոց․ ցանցերում