Իրանը համաձայնել է Օմանում բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ. ԶԼՄ-ներ

Իրանը համաձայնել է Օմանում անցկացնել ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների ավելի վաղ հետաձգված չորրորդ փուլը, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի բանակցային թիմի անանուն անդամին:

«Իրանական բանակցային թիմի անդամը Tasnim-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Օմանում իրանա-  ամերիկյան բանակցությունների չորրորդ փուլն անցկացնելու մասին որոշումը կայացվել է»,- ասվում է   գործակալության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը կարող է տեղի ունենալ Օմանի մայրաքաղաք Մասկատում՝ մայիսի 11-ին։

Կիսվել սոց․ ցանցերում